Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ալիևը հավակնում է Էրդողանի դերին

Ալիևը հավակնում է Էրդողանի դերին
20.08.2024 | 07:38

Ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից։ Այս մասին Բաքվում ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այս հայտարարությունն առաջին անգամ չէ, որ հնչում է, սակայն դրա կրկնությունն առնվազն խոսում է Բաքվի հարաճուն ամբիցիաների մասին:

Ալիևի հայտարարության տողատակը, թերևս, ավելի շատ պետք է մտահոգի Անկարային, որովհետև Ադրբեջանի նախագահը բաց տեքստով Պուտինին առաջարկում է՝ Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետություն կառուցել ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի հետ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3660

Մեկնաբանություններ